Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին

Քաղաքականություն
Screen-Shot-2017-09-03-at-2.39.34-PM

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:  Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:  Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ, երբ տեղեկատվություն տարածվեց զորավարժությունների մասին, չէր նշվում Ադրբեջանի անունը, այլ նշվում էր, որ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից, Վրաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ուկրաինայից ներկայացուցիչները: ........................... Tert.am կայքից   տեղեկանում ենք , որ այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց  Հայաստանը վերջին պահին  է հրաժարվել:  Այս մասին աղբյուրի հետ զրույցում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»: Նա ասաց, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։  news.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, որը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը։ «Ես չեմ մեկնաբանում»,- նշել է Հովհաննիսյանը։   Նշենք, որ զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցիխեում, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը:  Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով: