A
A
Հրդեհ Բյուրական գյուղի հարակից սարում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերից բնակիչներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: