Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկոմատն ավելի արագ գործեց, քան գողը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled3

Օգոստոսի վեցին անհայտ անձը մոտեցել է Արտաշատի փողոցներից մեկում գտնվող բանկոմատին, բայց ոչ գումար կանխիկացնելու նպատակով: Նախնական տվյալներով՝ պլաստմասսե առարկայով փակել է բանկոմատի այն հատվածը, որտեղից դուրս է գալիս փողը և հեռացել: Բանկոմատին է մոտեցել ուրիշ մեկը՝ գումար  կանխիկացնելու: Քաղաքացին չի նկատել, որ բանկոմատի այն մասը, որտեղից փողն է դուրս գալիս՝ փակ է: Նրան թվացել է, որ բանկոմատը գործարքը կատարել է, բայց փողը չի տվել: Նրա հեռանալուց անմիջապես հետո բանկոմատին է մոտեցել նախորդը, հանել պլաստմասսան, սակայն բանկոմատը գումարն արդեն ետ քաշած է եղել: Ավելին՝ տեսանյութում