Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը ՊԵԿ-ին գումար կփոխանցի հավելավճարների համար

Քաղաքականություն
gov1

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19–րդհոդվածի 3–րդ կետին համապատասխան՝ Հայաս­տանի Հանրապետության կառավարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով  պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1,6 մլն դրամ (որից 9 ամսում՝ 665.144,3 հազ.դրամ), այդ թվում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 389.203,5 հազ.դրամ (որից 9 ամսում՝ 189.203,5 հազ.դրամ) և «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 1.2 մլն դրամ (որից 9 ամսում՝ 475.940,8 հազ.դրամ):