A
A
Հարություն Խաչատրյանը լքեց «Ոսկե ծիրան»-ը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: Հիշեցնենք, Հարություն Խաչատրյանը կանգնած էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծման ակունքներում: