Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի ՊՆ․ Հայաստանը դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը զորավարժությանը. Ազատություն

Քաղաքականություն
nato

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին այսօր «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային «Ազատության» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․- «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական ծրագրավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ: Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական ծրագրավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը: Ավելին՝ այստեղ Հիշեցնենք, այսօր ՀՀԿ խոսնակ Էդ. Շարմազանովն ասել է, թե Հայաստանը համաձայնություն չի տվել՝ մասնակցելու նշյալ զորավարժությանը: