Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ 41 դպրոցը՝ Իշխան Զաքարյանի կնոջը

Քաղաքականություն
e7ec199f8cd76bddc4f7d70c7f144ec4

Երևանի թիվ 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվել է/տրվում է Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը՝ Երևանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը՝ ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը: Այս մասին ֆեյսբուքում գրում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ու շարունակում.  «էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Ու այդ ժամանակ Իշխանը վերահսկիչ պալատի ղեկավարն էր։ Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո»։  Ի դեպ, ինչպես հայտնում է ավագանու անդամը, թիվ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում։