Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը

Հասարակություն
32810ba8d10f2189a947fb87a125a4af

Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու: Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան  ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ