A
A
Հայաստանում կանցկացվի մորուքի փառատոն (տեսանյութ)
Առաջիկայում Հայաստանում և Արցախում տոնական օրերի պակաս չենք ունենա։ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն այսօր ներկայացրել է սպասվող փառատոնները։ Սեպտեմբերի 16-ին Երևանի կենտրոնում կկազմակերպվի երաժշտական մի փառատոն, կհյուրընկալվի շատ ճանաչված հյուր, որի անունը գաղտնի է պահվում։ Նույն օրը Արցախի Տող գյուղում կկազմակերպվի գինու փառատոն։ Սեպտեմբերի 30-ին սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնն է, հոկտեմբերի 7-ին՝ գինու փառատոնը՝ Ռինդ գյուղում։ Ականատես կլինենք նաև մորուքի փառատոնի. կկազմակերպվեն մրցույթներ, կհրավիրվեն շատ հայտնի մորուքավորներ։ «Նույնիսկ ամենաանհեթեթ փառատոնները, որ կնպաստեն տուրիզմի զարգացմանը, պետք է կազմակերպել»,- ասում է Նունե Մանուկյանը։