Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը հետաձգվել է. ԱլիքՄեդիա

Կարևոր լուրեր Հասարակություն
elton

Բրիտանացի փոփ եւ ռոք երաժիշտ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը, որ նախատեսված էր սեպտեմբերի 16-ին և 17-ին, հետաձգվել է և տեղի կունենա 2018 թ․։ Հայտնի երգիչը հանդես կգա երկու համերգային ծրագրով՝  հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Eastern Promotion կազմակերպության տնօրեն Գիորգի Կուրեսելիձեն: Նրա խոսքով, կողմերն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։ Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena-ում ռոք աստղի երկու համերգները  կդառնան 2018 թ․ միակ համերգները: SOLO կազմակերպությունից հայտնել են, որ Վրաստանում ծրագրված համերգի հետաձգումը կապված է Էլթոն Ջոնի խմբի կիթառահարի առողջական խնդիրների հետ: Վերջինս խմբի երաժշտական տնօրենն է, անփոխարինելի կիթառահար, որն  Էլթոն Ջոնի հետ նվագում է 1972 թվականից: Տոմսերը կարելի է վերադարձնել կամ պահպանել մյուս տարվա համար։ Ավելին՝ այստեղ