Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏաԹևեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա հարյուր հազարերորդ ուղևորին

Հասարակություն
tatev

«ՏաԹևեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների։ Սեպտեմբերի 8-ին ճոպանուղին սպասարկեց այս տարվա հարյուր հազարերորդ (100.000-րդ) ուղևորին։ «ՏաԹևեր»-ի հարյուր հազարերորդ այցելուն երևանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, ով Տաթև էր այցելել ընտանիքի հետ։ «Տաթևի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան հանձնեց 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաև նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹևեր» հյուրատան, «Տաթևի տուր» երթուղու և «Տաթևատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղևորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։ «ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ IDEA հիմնադրամ