Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահեղ դատաստան»՝ բացառիկ մեգաշոու Օպերային թատրոնում

Մշակույթ
opera

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 14-ինտեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափտեսապատկերաշարով: Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակհազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում: Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ումՀունաստանում վստահվել է կատարելու Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» Մարիա Կալասի հիշատակին նվիրվածերեկոյի ընթացքում: Բեմադրությունը և տեսապատկերաշարը՝ Պաոլո Միչիկեի /Իտալիա/ Դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտ./ Զգեստների ձևավորող՝ Ալբերտո Սպիացի /Իտալիա/ Վիդեո ծրագրավորող՝ Դեյվիդ Բրոկոլի /Իտալիա/ Մենակատարներ՝ Էլենի Մաթոս /մեցցո-սոպրանո/ ԱՄՆ Մարինե Դեինյան /սոպրանո /ՀՀ վաստ. արտ. Սարգիս Աղամալյան /տենոր /ՀՀ վաստ. արտ. Հայկ Տիգրանյան /բաս Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան /ՀՀ վաստ. արտ./ Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/: