«Պատերազմը կանխող գործոնները գրեթե բացակայում են» (տեսանյութ)
Արցախում ռազմական նոր գործողություններ կարող են բռնկվել հանկարծակի։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանին ու հայկական կողմերին պատերազմից հետ պահող գործոնները գրեթե բացակայում են. «Նոր պատերազմի հետևանքները կողմերի վրա կարող են չափազանց ծանր նստել։ Բոլոր կողմերի պետական գործիչների դեպքում կա քաղաքական կամքի և ռազմավարական տեսլականի բացակայություն։ Դժբախտաբար, Ադրբեջանը կարողացավ ստիպել, որպեսզի փակվի ԵԱՀԿ-ի վերջին գրասենյակը ողջ Հարավային կովկասի տարածաշրջանում։ Հայաստանյան գրասենյակի փակումը հիմնարար հարված էր անվտանգության և կայունության հեռանկարին։ Իր հերթին Մինսկի խումբը բավարար թափանցիկ չէ՝ բավարար տեղեկատվություն չի տալիս բանակցությունների մասին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում»։