Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բրյուսելներում հայերը հանդես են գալիս որպես ալիհասանովներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանից ամենամեծ թվով արտագաղթողների թիվն է գրանցվել դեպի ԵՄ երկրներ՝ քաղաքական ապաստանի պատրվակով։ Հարցը ԱԺ-ում բարձրացրեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Վերջին շրջանում շատացել են իբր խառնամուսնությունների պատրվակով քաղաքական ապաստանի համար դիմածները։ Ո՞ր ծառայություններն են, որ տեղեկանքներ են տալիս մեր քաղաքացիներին, որոնք բրյուսելներում հանդես են գալիս որպես ալիհասանովներ, իբր ադրբեջանցիների հետ ամուսնություններ են գրանցում»։ Եվ չնայած Տարածքային կառավարման և զարգացումների նախարարությունը տնտեսական զարգացման մասին դրական միտումներ է ներկայացնում, Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ վիճվարչության տվյալների հետ դրանք հակասության մեջ են։