Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, անպայման կլինի վարչապետ. Հակոբ Հակոբյան

Քաղաքականություն
hakob-hakobyan

Հանրապետականում բոլորն էլ կարող են լինել վարչապետ, այդ թվում՝ մարտունեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքը անպայման կլինի, որովհետեւ ինքն է կուսակցության ղեկավարը եւ տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»: Հակոբ Հակոբյանը չի ընտրի վարչապետի երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ, որովհետեւ կուսակցությունն ընտրելու է մեկ թեկնածուի, ոչ թե երկուսին: Իսկ կհամաձայնվի՞ Հակոբ Հակոբյանը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու  միանձնյա որոշման հետ. «Իհարկե»: Չնայած դրան՝ պատգամավորը համաձայն չէ, որ Հանրապետականը մեկ անձի քմահաճույքով կառավարվող կուսակցություն է։