Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերլուծել բնավորությունները արվեստի լեզվով». հոր և դստեր ցուցահանդեսը (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1-3

«Նկարներում կյանք պետք է լինի ու միօրինակություն չլինի,- ասում է նկարիչ Համբարձում Սահակյանը:- Միօրինակություն չեմ սիրում, լավ ստացվի, թե վատ, միևնույն է, կրկնել, կրկնօրինակել պետք չի, միշտ առաջ է պետք նայել: Սա իմ այն գործերն են, որ ստեղծել եմ վերջին երեք, չորս տարիներին»: Համբարձում Սահակյանը ուսանել է Արփենիկ Նալբանդյանին, Անատոլի Պապյանին, Արա Բեքարյանին ու Էդվարդ Իսաբեկյանին: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ շատ ինքնատիպ և հետաքրքիր անհատականություն է և այնքան համեստ, որ շատ ավելի քիչ գիտի նրա մասին հանրությունը, քան նրա արժանիքներն են: Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Համբարձում Սահակյանի և նրա դստեր՝ Լուսինե Բրայշայդլ-Սահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Լուսինեն, բնակվում է Գերմանիայում, ներկա գտնվել չկարողացավ: Սակայն գրություն է ուղարկել. «Իմ նպատակն է ուսումնասիրել մարդկանց, վերլուծել բնավորությունները արվեստի լեզվով»,- ասված է գրության մեջ։ Լուսինեն գրել է նաև, որ երջանիկ է, որ Հայաստանում, այն էլ՝ հայրիկի կտավների կողքին,  ցուցադրվում են նաև իր նկարները։