A
A
Եթե արտագաղթը այս տեմպերով շարունակվի, ի՜նչ թատրոն, ի՜նչ Հայաստան. Վահե Շահվերդյան (տեսանյութ)
Նոր ՝ 87-րդ թատերաշրջանի բացման առթիվ ՎՊԴԹ տնօրինությունը մամլո ասուլիս էր հրավիրել: Թատրոնը, ըստ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի, հանդիսատեսին է ներկայանում նորացված խաղացանկով, վերանորոգված տանիքով ու նոր ծրագրերով: Սերնդափոխություն թատրոնում կա, ստեղծագործական կազմի 80 %-ը միջին և երիտասարդ սերնդի դերասաններն, որոնց 50 %-ը՝ երիտասարդները: Ցավալին երիտասարդ դերասանի վարձատրության չափն է՝ 60000 -70000 դրամ, ինչի պատճառով դերասանը ստիպված է նաև այլ աշխատանքներ անել: Ամենամտահոգիչը, սակայն, արտագաղթն է: Մանրամասները՝ Լոռի ՀԸ տեսանյութում