A
A
Վազգեն Խաչիկյանին ներում է շնորհվել օրենքով սահմանված կարգով. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ նիստում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակմանը. «Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել եւ օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում եւ այսօր վերադարձել է ընտանիք»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ կա։ Առաջին եւ վերջին դեպքը չէ, որ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»։ Հիշեցնենք, Վազգեն Խաչիկյանը մեղադրվում էր պետական միջոցների յուրացման, պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու մեջ և դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։