Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ ամսում գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք

Կարևոր լուրեր Հասարակություն
20171001_130332_resized_1

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։  2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։ Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ Իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը 1204-ն են, որոնցից 52-ը սեռական անձեռնամխելիության և կանանց սեռական ազատության դեմ ուղղված։  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։ Այս տարի  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան  իրականացնելու է միջոցառումներ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով, որոնք ուղղված են լինելու հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կանանց զորեղացմանը։ Այսօր՝ Հոկտեմբերի 1֊ին, "Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան" իրականացրեց հանրային իրազեկման ակցիաներ՝ Կայարանի "Սասունցի Դավթի" հրապարակում և Շենգավիթի մետրոյի դիմաց։ 20171001_114153_resized 20171001_115743_resized 20171001_130109_resized 20171001_130218_resized 20171001_130332_resized_1