Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կզորակոչվեն թե վճարովի, թե անվճար սովորողները. Վիգեն Սարգսյանի ասուլիսը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-Sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ լուրերին, թե առաջիկա զորակոչին բուհերում վճարովի հիմունքներով սովորողներից բացի, զորակոչվելու են նաեւ անվճար հիմունքներով սովորողները: Ըստ նախարարի՝ զորակոչվում են տարկետման իրավունք չունեցողները. «Զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սովորող եւ տարկետման իրավունք չունեցողներին: Տարեկան յոթ-ութ հարյուր արական սեռի քաղաքացի ստանում է տարկետման իրավունք: Հիմնավորումն այն է, որ կիսատ կրթությունը ճիշտ չէ»: Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին, որ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում պետք է նշեն զինվորական ծառայություն անցած լինելու մասին. «Դա առաջարկել եմ՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ծառայության հանդեպ: Ցանկացած մարդ, որը հավակնում է զբաղեցնել հանրային պաշտոն, պետք է հայտարարագրում նշի՝ ծառայե՞լ է, թե ոչ, եթե ազատվել է, ինչո՞ւ»: Պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ լուծված կլինի զոհված զինծառայողների եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթեւան ընտանիքների՝ բնակարանով ապահովման խնդիրը։ Ավելին՝ տեսանյութով