Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը

Հասարակություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 120 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:   «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: