Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարոյականությունն առանձնապես հարգի չէ». հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
adibekyan

Մեր երկրում վերջին շրջանում նկատվում է բռնությունների աճ, ընդ որում՝ վայրագ բռնությունների, ինչպես վերջերս հայտնի հոգեբանի և Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքերն էին, - այսօր բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը։ Բանախոսը խոսել է հնարավոր պատռճառների մասին.  «Ես առաջին հերթին կարող եմ ասել՝ մեր հասարակության մեջ առկա է բարոյական անկում։ Սովորաբար, հասարակությունը օրինակ է վերցնում նաև իր իշխանություններից, իսկ մեր երկրում, ինչպես հայտնի է, իշխանությունների շրջանում բարոյականությունն առանձնապես հարգի չէ»։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ 8 ժամից ավելի աշխատանքը ևս մարդու հանդեպ բռնություն է։ Ավելին՝ տեսանյութով