«Իշխանությունն ասում է` թող քրտնի, մալինայով չայ խմի, քարաբաղնիս անի, կանցնի»
ԱԺ նիստին այսօր քննարկվում է Ելքի նախագիծը` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` սա օրակարգային արհեստական հարց է. «Հասարակության մեծամասնության առաջ` որպես թիվ մեկ հարց, չի դրված ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։ Դուրս գալու դեպքում օգո՞ւտ, թե՞ վնաս կլինի։ https://youtu.be/33ajLsNqNY8 Վնասները հաշվե՞լ եք։ ԵՏՄ անդամակցությամբ գազի գինը 30 դոլարից պակասել է մեր արդյունաբերողների համար, ու սա եվրոպացի փորձագետների կարծիքն է։ Ի դեպ, ապրիլյան պատերազմին Արցախը հաղթել է, Ադրբեջանը ֆիասկո է ապրել։ Իսկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ եմ, քանի որ այն չի կարող որեւէ լիազորություն ունենալ, ինչ մշտական հանձնաժողովը»։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց. «Նախ ողջունենք կարճաժամկետ աշխատանքային այցով ՀՀ եկած Արմեն Աշոտյանին։ Վայելենք նրա ներկայությունը։ Մենք ասում ենք` կան հետեւյալ ախտանշանները ԵՏՄ մեր անդամակցության թվային ցուցանիշները` գործազրկություն, արտաքին պարտքի աճ եւ այլն։ https://youtu.be/3pIOiTkNgEA Սակայն իշխանական մեծամասնությունն ասում է` դե լավ հա, ինչ թիվ, ինչ բան։ Եթե չեք նկատում, ուրեմն յամեր անենք, որ իմանանք` հո, հիվանդ չի, վարակվել է, վիրուս է, ինչ է։ Մինչդեռ իշխանությունն ասում է` թող քրտնի, մալինայով չայ խմի, քարաբաղնիս անի, քրտնի, չորանա, կանցնի։ Հիմա բովանդակայի՞ն, թե՞ տեխնիկական հարց ենք քննարկում` ձեր հանձնաժողովում կողմնորոշվեք»: