Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադիր եղեք աղ գնելիս, այն կարող է տեխնիկական լինել

Հասարակություն
ax

ՀՀ գյուղատնտեսության և  առողջապահության նախարարների` «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին»  համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի  կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին: Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանն  իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար: ax (1) Աղբյուրը՝ snund.am