Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արլեմ Դեզիրի հետ խոսել են մամուլի ազատությունից

Քաղաքականություն
VAG1863-copy

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչ Դեզիրը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը և անդրադարձել   Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարծիք արտահայտելու ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի համար առավել շատ սահմանված երաշխիքներին: Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարևորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների և լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին  ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն