Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Մաթեւոսյանը և Ռուդոլֆ Ղևոնդյանը բնակարան կստանան

Հասարակություն
Untitled-collaged

 Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին: Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից:  Տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ  դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում:  Նույն շենքից բնակարան կստանա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանը բնակվում է  վարձակալական հիմունքներով: Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի  եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը եւս բնակարան կստանա:  Սեւակ Ավետիսյանը, ըստ տեղեկանք-հիմնավորման,  ապրում եւ  ստեղծագործում է Երեւանում, բնակվում է ծնողների, եղբոր ընտանիքի, քրոջ հետ համատեղ  եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։