ՀԿ-ները ձայն են ուզում. իրարանցում Ընտանեկան բռնության դեմ նախագծի քննարկմանը (տեսանյութ)
«Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկման ժամանակ քիչ առաջ իրարանցում տեղի ունեցավ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և անհատ քաղաքացիներ տեղից սկսեցին բողոքել, որ քննարկման կազմակերպիչները՝ Արդարադատության նախարարությունը, իրենց ձայն չեն տալիս, հակառակ կարծիք չեն ուզում լսել, և այդպիսով Մատենադարանի դահլիճում մեծ իրարանցում սկսվեց։ https://youtu.be/BO1YpErYZMc Հանրային սեկտորի ներկայացուցիչների մեծ մասը դուրս եկավ դահլիճից՝ ընդգծելով, որ այս օրենքը դեմ է մեր հայ ավանդական ընտանիքի մասին պատկերացումներին, իսկ իրենց խոսելու իրավունք չի տրվում, իրենց տեսակետը չի լսվում։ Մոտ 15 րոպե իրավիճակն անկառավարելի էր։ Այս պահին քննարկումը շարունակվում է։ Հասարակական կազմակերպությունների մի մասը լքել է քննարկումը, իսկ կազմակերպիչները կոմպրոմիսի գնացին, որպեսզի հարցուպատասխանն ավելի շուտ սկսվի։