Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր կդառնան Երևանի պատվավոր քաղաքացի

Հասարակություն
erevani-qaxaqapetaran

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին շնորհվելու է  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի  քաղաքապետարանի կայք-էջից:    Նույն կոչմանը կարժանանան  նաեւ  հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի եւ  բեղմնավոր գործունեության համար հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը եւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ  Դավոյանը: «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանին էլ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը կշնորհվի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի  եւ Երեւան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար: