Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 շրջանավարտ ստացել է երկլեզու ուսուցման վկայական

Հասարակություն
1DX_5105

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերենգրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպեսլրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ուաշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթականծրագրերով ուսումնառություն ստացած արդեն երկրորդ խումբ շրջանավարտները` թվով 13 աշակերտ,այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտականվկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՄանուկՄկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ Նատալիս Ցագրիսը,Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականներիարժանացած շրջանավարտները: Շնորհավորելով աշակերտներին` իր ողջույնի խոսքում նախարարիտեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ վկայականների ճանաչման ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրելու արդյունքում արդեն երկրորդ սերունդն է, որն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ: «Ֆրանսերենի պարագայում դպրոցական կրթությունից հետո արդեն կարողանում ենքառաջարկել Ֆրանսիայի կողմից Հայաստանում ճանաչված նույն որակի բարձրագույն կրթություն՝ ի դեմսՖրանսիական համալասարանի: Այսպիսով՝ կրթական շղթան ամբողջանում է»,-նշել է նախարարիտեղակալը` շրջանավարտներին մաղթելով նմանատիպ հաջողություններ գրանցել նաև բուհականհամակարգում: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական ԱլեքսԲորտոլանն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի շրջանակում ներդրվածհամատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տվել, և այսօր արդեն 25 շրջանավարտ ստանում է երկլեզուուսուցման վկայական: «Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերեն լեզվի ուսուցմանը, հատկապես երբ ապահովվում է դրա շարունակականությունը. դպրոցի շրջանավարտների մի մասն իրուսումը շարունակում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում»,-նշել է նա` ընդգծելով, որ նախորդտարի Հայ-ֆրանսիական լիցեի 6 շրջանավարտ է դիմել Ֆրանսիական համալսարան, այս տարի` 10: Ալեքս Բորտոլանի խոսքով` հաջորդ տարվանից մեծ առավելություններ են սպասվում այն դիմորդներին, ովքերունեն այս ավարտական սերտիֆիկատը: Ըստ նրա` ովքեր արդեն իսկ ունեն այդ փաստաթուղթը, կարող ենիրենց ցանկությամբ հանձնել ֆրանսերենի իմացության Delf միջազգային քննությունը, որը հաջորդ տարվանից պարտադիր է լինելու: Եթե դիմորդն ունի լեզվի իմացության B1 մակարդակ, ապա նա կարող է ֆրանսերեն լեզվի քննություն չհանձնել Ֆրանսիական համալսարանում, իսկ եթե ունի B2 մակարդակ, ապա 100 տոկոսանոց զեղչի հնարավորություն կունենա վերոնշյալ բուհում: Այսինքն` առավելությունները մեծանում են, որոնց արդյունքում ավելանում է նաև լիցեի աշակերտների թիվը: Այս մասին նշել է Ալեքս Բորտոլանը` ընդգծելով, որ ամեն տարի Ֆրանսիական լիցեյ է ժամանում ֆրանսերեն լեզվի ուսուցիչ: Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շրջանավարտներին հանձնել է վկայականները: