Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին
2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
...........................
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել Է ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ
Հոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։
Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բաձրաստիճան զինվորականներ, վետերաններ:
Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, ով ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է. «Նման միջոցառումները նպաստում են մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը, մարտունակության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակության, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր գործիք են երիտասարդությանը զինվորական ծառայությանը նախապատրաստելու համար»:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել են Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի «ԽՍՀՄ առաջին եռակի հերոս Ա. Պոկրիշկինի» անվան մեդալով։