Ուղիղ. «Փոփոխությունների կառավարում» (տեսանյութ)
Սույն թվականի հոկտեմբերի 13-14-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա 6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը «Փոփոխությունների կառավարում» խորագրով: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից: Այս տարվա համաժողովի գործընկերներն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Համաժողովին հրավիրված են փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից, որոնք համաժողովի 2 օրերի ընթացքում կներկայանան ինչպես ելույթներով, այնպես էլ առանձին վարպետության դասերով: Կանցկացվի թվով 6 վարպետության դաս: Համաժողովի ընթացքում կքննարկվեն փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա (Gamification of changes), փոփոխությունների հոգեբանություն և այլն: Համաժողովը խոստանում է լինել նորարար՝ հագեցած վիրտուալ / թվային լուծումներով՝ առաջարկելով մասնակիցներին առցանց շփման հարթակ՝ ոչ միայն մինչև համաժողովը և դրա ընթացքում, այլև ևս 6 ամիս միջոցառման ավարտից հետո: