Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Հայրապետյանն անպաշտպան մնաց հայոց պետականության կողմից»

Քաղաքականություն
erkir-tsirani

Ցավակցական նամակ Էրզրումի բանտ, Լուբյանկա, Բուտիրկա,  Մորդովայի բանտ և այլ ազատազրկման վայրեր ու աքսորավայրեր, որքան հանիրավի ճակատագրեր են նրանք խեղել և խլել: Ցավով պետք է նշենք` այսօր նույնպես այս վայրերը գործում են իրենց դաժանությամբ և մենք` հայերս, կրկին չենք արձագանքում: Չենք արձագանքում, քանի որ չունենք ազգային իշխանություն, չունենք ազգային պետություն, որն ի զորու է պաշտպանել հայ քաղաքացու ոտնահարված իրավունքները պետականության ուժով`  հայակական ազգային քաղաքականության և իրավունքի գերակայության իրացման սկզբունքով: Կրկին պարտություն, կրկին չվերականգնված հայկական քաղաքական անկախություն: Արդյոք շարունակելու ենք  լռել և հաշտվել հայկական պետականության բացակայությամբ` 21 դարի հայի  ողբերգությամբ, թե հնչեցնելու ենք մեր ձայնը Հայոց լեռներեն: Պարտավոր ենք հնչեցնել մեր ձայնը, հայոց ձայնը` հայոց լեռներեն, մեր  ազգային պետականության անունից՝ վերջ տալու անպաշտպան հայու տեսակի վերացմանն ուղղված անմարդկային քաղաքականությանը: Այսօր ևս մեկ զոհ տվեցինք՝ ի դեմս Լևոն Հայրապետյանի, ով դաժան վերաբերմունքի ենթարկվելով, անպաշտպան մնաց հայոց պետականության կողմից և իր մահկանացուն կնքեց օտարության և անազատության մեջ: Մեծ ցավով ու վշտով կիսում ենք Լևոն Հայարապետյանի հարազատներին, մտերիմներին և ողջ հայ ժողովրդին՝ վրա հասած անարդարացի կորուստը:   «Երկիր Ծիրանի»  կուսակցության լրատվական ծառայություն