Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առցանց գնումների մաքսազերծման շեմը կիջնի՞. ի՞նչ վտանգներ կան (տեսանյութ)

Քաղաքականություն Տնտեսություն
globbing

Օնլայն գնումների համար Մաքսազերծման նոր պայմաններ են նախատեսվում ՌԴ-ում։ Ըստ այդմ՝  առաջարկվում է 50 անգամ նվազեցնել օնլայն գնումների նվազագույն ծավալը, որը չի ենթարկվում մաքսազերծման: Եթե օրենքն ընդունվի, հաջորդ երկիրը հնարավոր է լինի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ օրենքի ընդունումը ՀՀ-ում և որքանո՞վ կթանկանան ապրանքնատեսակները: Այս առնչությամբ այսօր մտահոգություն են հայտնել «Գլոբբինգ» ՍՊԸ  հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակների» հիմնադիր տնօրեն Գրիգոր Բեքմեզյանը։  «Գլոբբինգն էս պահին ունի  85 հազար գրանցված հաճախորդ, ինչն արդեն հասկանում ենք, որ Հայաստանում բավականին մեծ թիվ է երկու տարի գործող ընկերության համար», -ասում է Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ ընկերությունը սպասարկման ոլորտում առաջատարն է: Ռուսաստանում կատարվող բյուջեի փոփոխությունները  կարող են ազդել նաև այս ընկերության վրա, սակայն բանախոսները հույս ունեն, որ ներկայիս մաքսազերծման շեմը փոփոխության չի ենթարկվի. «Եթե Հայաստանը շարունակի ինքնուրույն քաղաքականություն վարել այս հարցում, ուրեմն կշարունակվեն պահպանվել այն գները, որոնք  ներկայումս  գործում են»,- ասաց  Գրիգոր Բեքմեզյանը: Մանրամասն՝ տեսանյութում