Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» գավաթային խաղում ջախջախեց «Արցախին» (տեսանյութ)

Սպորտ
sport-alashkert-19.10.

Ֆուտբոլի 2018թ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց 1-ին խմբի մասնակից «Արցախին»: Թիմերի առաջին հանդիպումն  ավարտվել էր գործող չեմպիոնի հաղթանակով՝ 3:1: Ալաշկերտցիներն այս անգամ էլ ավելի վստահ հաղթանակ տարան՝ մրցակցի դարպասն ուղարկելով վեց անպատասխան գնդակ՝ 6.0: «Մենք երեք օր առաջ դժվար խաղ էինք անցկացրել, իսկ առաջիկայում կարեւոր հանդիպում ունենք, այդ իսկ պատճառով շատ փոփոխություններ էինք արել թիմի հիմնական կազմում: Սակայն փորձը ցույց տվեց, որ երիտասարդ ֆուտբոլիստները դեռ սովորելու շատ բան ունեն: Խաղն ամբողջովին ձախողեցինք», - հանդիպումից հետո ասաց «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: https://youtu.be/xeTbZZ5dNmM «Ալաշկերտն» իր պատմության մեջ տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը:  «Այսպիսի հաղթանակները իմ համար չափանիշ չեն: Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայում տարած հաղթանակն է չափանիշ: Բայց մենք միշտ բարձր մոտիվացիա ունեն, կապ չունի ում հետ ենք խաղում, քանի որ ֆուտբոլիստները լավ պարգեւատրվում են հաղթանակների համար», - խոշոր հաշվով տոնած հաղթանակն այսպես մեկնաբանեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Հավելենք, որ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալաշկերտը» կհանդիպի «Փյունիկ» - «Բանանց» զույգի հաղթողի հետ: Այդ փուլի խաղերը տեղի կունենան 2018 թվականին: