Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանը հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհն է. ԵՀՀ

Քաղաքականություն
TTT_1208_copy

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդլկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից: Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ  մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը: Ռուսաստանյան գործարար բարերարը   չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու  դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը: Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար  շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը: ehh   Եվրոպայի Հայերի Համագումար