Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողին ուղղված սպառնալիքների գործով կզբաղվի ոստիկանության համապատասխան վարչությունը

Հասարակություն
42dd2ce5a6758455d7b912e0bf7f4293

Լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ Գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ Ոստիկանության Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 9-ին թվագրված գրությունից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ medialab.am լրատվական կայքում հրապարակված՝ Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագրով նյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ սպառնալիք հղեց նյութի հեղինակին. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ