Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի չի փոխվի. Դմիտրի Մեդվեդև

Քաղաքականություն
karen-medvedev

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով։ 2017-ի առաջին 8 ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով,  ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝  hայաստանցի եւ ռուսաստանցի պաշտոնական անձանց հանդիպումները հաստատում են փոխգործակցության հսկայական չօգտագործած ներուժը։ Մշակվում են նոր, հեռանկարային առաջարկներ. «Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար։ Ստորագրման համար պատրաստվել են որոշ փաստաթղթեր, եւ մենք կարծում ենք, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները որ միայն պահպանելու, այլ զարգացման միտումներն արագացնելու համար»,– ասել է Կարեն Կարապետյանը։ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի, հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար»: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են կատարվում գյուղատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, Ռուսաստանի վարչապետը պատասխանեց, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումների և գյուղտեխնիկայի մատակարարման հարցերը: Նա ընդգծեց, որ այս ոլորտում կարիք կա ջերմոցային տնտեսության և վերամշակման ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատելու: «Իրոք որ լավ զարգանում է այս ոլորտը, համագործակցության հզոր հենքեր ունենք, ներուժը շատ լավն է: Նշեմ նաև, որ մեզ մոտ հարգի են հայկական մրգերը: Մենք դեռ պահպանում ենք սահմանափակումներ երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- ասաց նա: