«Պճեղի մինինգիտ, ականջի խրոնիկ մեծացում». էլ ինչի համար են ազատվում բանակից (տեսանյութ)
Հայաստանում ԶՈՒ հետ հարաբերություններում ըստ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ 3 խումբ կա. 1-ինը ԶՈՒ հետ օրինական հարաբերություններ ունեցողներն են, 2-րդն արտոնյալներն են՝ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել. «Պետք է խոստովանել, որ այս արտոնյալների կարևոր գործիքներից մեկը բուհական համակարգն է՝ իր կոռուպցիայով»։ Թվում է, թե արտոնյալների խնդիրը լուծում ենք նախագծով՝ վերացնելով տարկետումը, սակայն Նիկոլ Փաշինյանը որոշակի տեղեկությունների է տիրապետում. բանակից ազատվողների 100 հոգուց 90-ը առողջության պատճառով է ազատվում, միայն 10-ը՝ տարկետման։
«Պճեղի մինինգիտ, ականջի խրոնիկ մեծացում». ահա այսպիսի պատճառաբանություններով են ազատվում բանակից. այսինքն՝ ըստ պատգամավորի՝ խնդիրը առողջապահական ոլորտի կոռուպցիան է։ Արդյո՞ք մենք այս նոր՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով լուծում ենք կոռուպցիոն որևէ լուրջ հարց։
«Ստացվում է՝ օրենքը այն մի քանի հոգու դեմ է, որոնք իսկապես գիտությամբ են զբաղվում։ Այսօր Հայաստանում հետախուզվողների 88 տոկոսը բանակից խուսափողներն են»,- նշում է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդիկ փախչում են հենց անարդարությունից, որովհետեւ որ կողմ նայում ես՝ բոլորն ազատված են բանակից։
Ավելին՝ տեսանյութով