Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը մի 20 տարի էլ մնալու է». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
edmon-maruqyan

Խորհրդարանի տարբեր խմբակցությունների անդամները Սերժ Սարգսյանի գործողություններում չեն տեսնում իշխանությունը պահելու ձգտում: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ «գլխավոր գերագույն հրամանատարը երբ որ պետք է վայր դնի իր լիազորությունները, նա Հայրենիքի նկատմամբ իր պարտականություններն էլ պետք է վայր դնի»: Երեկ պարոն Սարգսյանը բանակին հանձնարարել է երկու ամսում մշակել զինված ուժերի արդիականացման 7 տարվա հայեցակարգ: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը ապրիլից հետո էլ է ուզում մնալ որպես Գերագույն գլխավոր հրամանատար. «Գերագույն գլխավոր հրամանատարը նույնիսկ վերջին օրը պետք է մտածի իր երկրի ապագայի մասին»: Պարոն Բաղդասարյանը չի բացառում, որ հաջորդ վարչապետը կցանկանա փոխել Սերժ Սարգսյանի օրոք մշակված հայեցակարգը, բայց դա հանրապետական խմբակցության ղեկավարին մի քիչ անհնար է թվում. «Ինձ թվում է, որ չի կարող լինի Գերագույն գլխավոր հրամանատար եւ անկախ նրանից, թե ով կլինի այդ մարդը, որ լինեն այնպիսի հակասություններ, որ դա լինեն ծայրահեղական, կարող են լինել շտկումներ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը հեռանում է, բայց վստահ է, որ պահպանելու է իր ակտիվ գործունեությունը. «Ես երբեք չեմ լսել Սերժ Սարգսյանից, որ ինքը պատրաստվում է հեռանալ ասպարեզից: Էդպիսի բան չի էլ ասել: Իսկ ինչու՞ պիտի ասի»: ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նույնպես չի զարմանում եւ չի կարծում, թե 7-ամյա հայեցակարգի մշակումն անպայման նշանակում է պահպանել առաջին դեմքի աթոռը. «Դուք նայեք Ազգային Ժողովի բացման ելույթը՝ էնտեղ մի 20 տարվա պլան ա ներկայացվում, եթե տենց ա, ուրեմն կարանք ենթադրենք, որ մի 20 տարի մնալու ա Սերժ Սարգսյանը»: Ըստ նրա, նորմալ ժողովրդավարական երկրներում լինում է, որ նախագահը ստորագրում է 5 կամ 6 տարվա փաստաթուղթ, նորը գալիս շարունակում է. «Ամենօրյա ռեժիմով հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ Սերժ Սարգսյանը չի հեռանալու քաղաքականությունից, քաղաքական արենայից, նա լինելու է առաջնորդը»: Ի վերջո հենց հանրապետականն էլ որոշելու է, թե ով է լինելու հաջորդ Գերագույն գլխավոր հրամանատարը. «Իրենք գիտեն, որ իրենք են շարունակելու, որովհետեւ ընտրությունների արդյունքներով կազմել են մեծամասնություն, ունեն կոալիցիա»: