«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական
Այսօր մեկնարկած Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի բացման խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» իր հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին» եւ հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Առաջին խաղակեսն անցավ հյուրերի թեթեւակի առավելությամբ, սակայն նրանց չհաջողվեց ռեալ գոլային պահեր ստեղծել: Երկրորդում ավելի ակտիվ սկսեցին տանտերերը, որոնք մի քանի վտանգավոր պահեր ունեցան, որոնցից մեկն ավարտվեց հյուրերի դարպասի գրավումով, երբ Լուկակուի փոխանցումից հետո Անտոնիո Մարսյալը տուգանային հրապարակի մոտակայքից դիպուկ հարվածեց կատարեց: Խաղավերջում լոնդոնցիները հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ստացան, սակայն Դելե Ալին դարպասապահի հրապարակի մոտակայքից շեղ հարվածեց: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց մինչեւ 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց: «Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 20 միավորով մնաց 3-րդ տեղում: