A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» եւ ամրապնդեց դիրքերը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ տուրի երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին առաջնության երկու առաջատարները՝ Երեւանի «Ալաշկերտն» ու «Շիրակը»: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց ալաշկերտցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց հյուրերի հարձակվող Լեսթեր Պելտիերը: Այդպիսով, «Ալաշկերտը» տոնեց 7-րդ հաղթանակը առաջնությունում, վաստակեց 23 միավոր եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: «Շիրակն» ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց սեփական դաշտում եւ 18 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում: Նրան կարող է հավասարվել Կապանի «Գանձասար-Կապանը», որն այսօր իր հարկի տակ ընդունելու է առաջնության ետնապահ «Արարատին»: