Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու տեխնիկական գիտությունների թեկնածուն դարձավ քոուչ   (տեսանյութ)

Հասարակություն
3eMqV1h5sxY

 Մուշեղ Ավետիսյանը  քոուչ է, այսինքն՝ մտքի մարզիչ։  Այսօրվա կարգավիճակին տեխնիկական գիտությունների թեկնածուն հասել է, երբ մի օր հասկացել է, որ ուզում է  գործարարությամբ զբաղվել, իսկ իր բիզնեսն առանց զարգացած մարդու չի կարող բարգավաճել։ Ու սկսել է իրենից՝ միտքը վարժեցնելով աշխարհի համար մեկ լայֆ և բիզնես քոուչ Թոնի Ռոբբինսի  թրեյնինգներին։ Նա չի ժխտում, որ  շրջապատը, պայմաններն ազդում են մարդու վարքի եւ կյանքի որակի վրա։ Բայց վստահեցնում է, ընդամենը   վերաբերմունքը փոխելով, դրական մտածելակերպով կարելի է  փոփոփություններ արձանագրել։     Հանուն փոփոխությունների  ստեղծագործ մտավարժանքը  Մուշեղը համարում է անհավանական ճանապարհորդություն, որը սկսելու համար պետք է դուրս գալ այսպես կոչված՝  հարմարավետության՝ «կոմֆորտ» զոնայից։ Ընդհանրապես կարծում է, որ   մարդը դառնում է իր կյանքի առաջնորդը հատկապես այն ժամանակ, երբ այլեւս ելք չի տեսնում։ Մուշեղ Ավետիսյանը  արդեն մի քանի տարի է թրեյնինգներ է կազմակերպում ցանկացողների համար։  Այս տարի նոյեմբերի 11-ին եւ 12-ին հերթական թրեյնինգ է։  Մուշեղ Ավետիսյանն 26 քայլ է մշակել, որոնք կիրառելու դեպքում նվազագույնը կյանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը  եւ մասնագիտական աճը  երաշխավորվում է։