Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպենդիարյանի թանգարանը ներկայանում է ինտերակտիվ նոր ծրագրերով (տեսանյութ)

Մշակույթ
spend

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է։ Ավանդաբար կոմպոզիտորի տուն-թանգարանի աշխատակիցները, նրա անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները, կոմպոզիտորներ, երաժիշտներ և ուղղակի կոմպոզիտորի արվեստի երկրպագուները հավաքվում են Օպերայի բակում գտնվող նրա շիրիմի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու, խնկարկելու, ծաղիկներ խոնարհելու, իսկ տուն-թանգարանում անցնում են միջոցառումներ։ Այսօր ներկայացվեցին երկու կրթական ինտերակտիվ ծրագրեր։ 21 դարի նոր սերունդն է այսօր թանգարան գալիս,- ասում է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը,- և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը միտված է կրթական, ճանաչողական ծրագրերը նրանց համար ավելի հետաքրքիր, ընկալելի դարձնելուն։ Միջոցառումները շարունակական են լինելու և նվիրվելու են արդեն կես դար գործող տուն-թանգարանին, որը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 25-ին,  հոբելյանական տարվան։ spend1 Թանգարանը համագործակցում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի հետ և Սպենդիարյանի ֆոնդի ուսումնասիրությունը, թվայնացումը, կօգնեն մեկտեղել և հասկանալ, թե ինչ ժառանգություն ունեն արխիվներում։ Մարինե Օթարյանի խոսքով՝ թանգարան հաճախելու մշակույթն այսօր փոխվել է։ Եվ որպեսզի կարողանան ձեռքը ժամանակի զարկերակին պահել,կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, համերգներ,շնորհանդեսներ։ Իսկ թանգարանի վերանորոգումից հետո ձեռք բերված դահլիճի տարածքն օգնում է նոր լսարանի ձևավորմանը, ապահովում այցելուների մեծ հոսք։