A
A
Բոլորը կարող են խմբագրել «Յանդեքս»-ի քարտեզները
Յանդեքս. Քարտեզների խմբագրող ծառայությունը նոյեմբերի 1-ից հասանելի է հայերենով: Դրա օգնությամբ Հայաստանի բնակիչները կարող են օգնել Յանդեքսի թիմին ստեղծել բնակավայրերի ճշգրիտ քարտեզները: Քարտեզներ խմբագրելը հեշտ է՝ ցանկացած մեկը կարող է դրանով զբաղվել, ասում է «Յանդեքս»-ի գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը: «Արբանյակային նկարների վրա կարելի է նշել ճանապարհներ, շենքեր, խանութներ: Նույնիսկ բիզնես ունեցողները կարող են նշել իրենց օբյեկտների հասցեները եւ աշխատանքային ժամերը: 4-5 օրվա ընթացքում այդ տվյալները հասանելի կլինեն բոլորին»: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով զբաղեցնում է 4-րդ տեղը: