Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսք է գնում է ոչ թե վիզաների ազատականացման, այլ երկխոսություն սկսելու մասին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Em

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հերթական գագաթաժողովի ընթացքում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը տարակարծությունների տեղիք է տվել, թե այն առնվազն կհետաձգվի: «Չնայած՝ եւ հայկական, եւ եվրոպական կողմի հստակ հավաստիացումներին, այդուհանդերձ ինձ համար խիստ անհասկանալի պատճառներով հայաստանյան քաղաքական վերլուծական շրջանակները շարունակում են թեական իրենց շեշտադրումները: Կուզենայի հստակ պատասխանել՝  Բրյուսելում նախատեսված հերթական սամմիթի ընթացքում նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրվելո՞ւ է, որեւէ խոչընդոտ կա՞ համաձայնագիրը չստորագրելու»,- հետաքրքրվեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Թե ՀՀ-ն, թե ԵՄ-ն ամենաբարձր մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ստորագրել համաձայնագիրը: Ինչպես հանրապետության նախագահն է հայտարարել՝ մենք պատրաստ ենք ստորագրել այդ համաձայնագիրը: ԵՄ մեր գործընկերները վստահեցրել են, որ գործընթացն առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ ես չգիտեմ՝ էլ ինչ կարելի է ասել՝ փարատելու այն բոլոր մտահոգությունները, որոնք գոյություն ունեն այս խնդրի հետ կապված»,- ի պատասխան ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:  ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հարց բարձրացվեց նաեւ վիզաների ազատականացման մասին: «Այստեղ երբեմն տեղի է ունում որոշակի շփոթ: Խոսքը գնում է ոչ թե վիզաների ազատականացման ռեժիմի, այլ վիզաների ազատականացման երկխոսության սկսման մասին: 2015թ. Ռիգայի գագաթաժողովի ժամանակ եղան հստակ ձեւակերպումներ, որ ԵՄ-ն ՀՀ հետ պետք է սկսի վիզաների ազատականացման երկխոսության սկսման անհրաժեշտ գործընթաց, իսկ դա ենթադրում է գործողության ծրագիր, որը պետք է բանակցվի անդամ պետությունների հետ»,- նկատեց Կարեն Նազարյանը: