Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանի դիմումը բավարարվել է մայիսի 20-ին. պարզաբանում

Քաղաքականություն
Hayk-Kyureghyan1

Երեկ զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակված «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի բաց նամակի ու նրանում տեղ գտած պահանջների առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին: 2016թ. մայիսի 18-ին «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Հ. Կյուրեղյանը դիմում է ներկայացրել ՔԿ հիմնարկի պետին՝ խնդրանքով իրեն մեկուսացնել այլ դատապարտյալներից և կալանավորված անձանցից և խցում պահվել միայնակ:  Նույն թվականի մայիսի 20-ին դիմումը բավարարվել է, և այդ օրվանից սկսած՝ առ այսօր դատապարտյալ Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ, և վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին