Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլայ Ռիժկովը կհանդիպի Արտավազդ Փելեշյանի հետ

Քաղաքականություն
rijkov

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստից հետո համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը եւ Արտաշես Գեղամյանը պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Արտաշես Գեղամյանը նշեց, որ հանդիպումը բավականին բովանդակային ու կառուցողական էր, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարի՝ հուլիսին, ՌԴ մարզերից մեկում: Նիկոլայ Ռիժկովն իր հերթին նշեց, որ մինչ նիստի անցկացումը, հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, գոհ են մնացել այդ հանդիպումից, ջերմ զրույց են ունեցել. «Իսկ այս տարի արդեն ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 15 հանդիպում է եղել, եւ միշտ մեզ ընդունել է Սերժ Սարգսյանը»: Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են միայն երկու հարց ուղղել, քանի որ հիմա իրենք մեկնելու են Գաֆեսչյան արվեստի կենտրոն, որտեղ հանդիպելու են աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպում, նայելու են երկու ֆիլմ, եւ կինոռեժիսորն իր հերթին նրանց նվիրելու է իր գիրքը: Լրագրողների կողմից հարցեր չեղան: ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը տեւեց ընդամենը 5 րոպե: