Նորավանքում և Արենի 1-ում մեկնարկել է հուշարձանների թվայնացման ընթացքը
Միջազգային CyArk կազմակերպությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնակցությամբ արդեն սկսել է Նորավանքի ու Արենի-1 քարանձավի գրաֆիկականկառուցման աշխատանքները։ Այս հուշարձանները ներառվել են CyArk-ի «Աշխարհի հուշարձանների պահպանության ու կրթության թվային արխիվ»-ում, որն ընդգրկում է համաշխարհային ժառանգության ամենաարժեքավոր հուշարձանները։ Նախաձեռնությունն իրականացվում է Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի, իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
Հուշարձանների թվային պահպանման նախաձեոնության շրջանակներում Երևանի Թումոյում անցկացվեց քառօրյա դասընթաց, որի ընթացքում ծրագրի մասնակից տեղացի ճարտարապետները և թումոցիներ՝ CyArk միջազգային կազմակերպության մասնագետներ Սքոթ Լիի ու Քրիսթոֆեր Դանգի ղեկավարությամբ յուրացրեցին 3D սկանավորման մեջ օգտագործվող սարքերի կիրառման հմտությունները։ Այնուհետև խմբերի բաժանված մասնակիցները մեկնեցին Նորավանք և Արենի՝ տեղում սկանավորումը կատարելու։
Թվայնացման գործընթացը ներառում է 3 փուլ՝
1․ Անօդաչու սարքով նկարահանում, որի նպատակն է գրաֆիկորեն պատկերել պատմական հուշարձանի դիրքը տեղանքում։
2․ 3D սկանավորում, որը աշխատանք է լազերային հատուկ LiDAR սարքով։ Այն լուսային միլիոնավոր իմպուլսներ է ուղարկում տարածքի յուրաքանչյուր կետին ու պատասխան իմպուլսով ֆիքսում կետի ողջ ինֆորմացիան։ Այսպիսով՝ ստացվում է միլիմետրերի ճշգրտությամբ պատկեր։
3․ Ֆոտոգրամետրիայի ուպանորամաներիմիջոցովմարդկային տեսողության էֆեկտի ապահովում։ Այս տեխնիկայի շնորհիվ տարածքը ֆիքսվում է 360 աստիճանով՝ որը համադրվելով 3D սկանավորման արդյունքների հետ ստանում է բացառապես իրական պատկերը՝ թվային 3D գրաֆիկական մոդելը։
CyArk-ի ֆոտոգրամետրիայի մասնագետ Քրիստոֆեր Դանգը նշում է․ «Հայաստանը հարուստ է բազմաթիվ հիանալի պատմական հուշարձաններով ու մշակութային ժառանգությամբ, որոնց, գուցե, միջազգային զբոսաշրջությունը բավարար ուշադրություն չի դարձնում։ Ծրագիրը կօգնի համաշխարհային ճանաչում բերել դրանց՝ միաժամանակ ապահովելով հուշարձանների թվային պահպանումը»։
Թվայնացման շնորհիվ պատմական շինությունների ամբողջական մանրամասն պատկերը կֆիքսվի ու կպահպանվի, ինչպես նաև կդառնա նյութ վիրտուալ իրականության միջոցով պատմականտարածքներիուսումնասիրության հարթակի համար՝ հուշարձանները հասանելի դարձնելով աշխարհի ցանկացած կետում։