«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը խաղում էր (տեսանյութ)
Անգլիայի Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին:
---------------------------------------------------------------------------------------
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
Հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին ընդգրկել է թիմի մեկնարկային կազմում: Հենրիխ Մխիթարյանի հետ մանչեսթրցիների առջեւի գիծը կկազմեն նաեւ հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդը եւ Ռոմելու Լուկակուն:
Ստորեւ ներկայացնում ենք հանդիպումը. նաեւ կարող եք դիտել այստեղ
