Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին. razm.info

Պաշտոնական
thumbs_b_c_07a9b710215737868e0e5b72ca7b1cd6

Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը: Կարսի նախահանգապետարանից նշում են, որ այս քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը, անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ծրագիրը միայն Կարսի հատվածում ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 2 մլն 880 հազար թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար): Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման մրցույթն իրենք հայտարարել էին ընթացիկ տարվա օգոստոսի 3-ին: Կապալառու ընկերության հետ համաձայնագիրը ստորագրվել է արդեն օգոստոսի 17-ին: Ըստ հաղորդագրության՝ տեսախցիկների մոտնաժումն արդեն ավարտվել է: Ներկայում ընթանում են համակարգի փորձարկման աշխատանքները: Razm.info   MEHMET-AYDURAN2Fkamera1